Search
Close this search box.

Հայաստան` «օրենքով գողեր» ժամանելու մասին

Այսօր՝ դեկտեմբրի 6-ին, էլեկտրոնային լրատվամիջոցներով տեղեկություններ են տարածվել, որ իբրև «գողականները» հավաքվում են Հայաստանում, որտեղ իրենց «ներքին օրենսդրությունն են փոխում» ու հղում անելով իրենց «լավատեղյակ աղբյուրներին»՝ հանրությանը տեղեկացնում են, որ արդեն «ստռախովկաներ են գործելու»։ Նույնիսկ նշում էին, որ հավաքը տեղի է ունենալու Ծաղկաձորում։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ էլեկտրոնային լրատվամիջոցներով հերթական անգամ տարածվել է իրականությանը չհամապատասխանող կեղծ, հանրությանը մոլորեցնող տեղեկություն։ Նշում են նաև, որ գողականները արդեն մի քանի կետ են փոխել իրենց «ներքին օրենսդրությունում»՝ ասելով, որ այլևս «գո՞ղ ես» հարցին դրական չի պատասխանվելու։

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում կա հատուկ բաժին, որը զբաղվում է «օրենքով գողերի», հանցագոծ աշխարհում հեղինակություն ունեցողների, քրեական աշխարհում հեղինակություններ համարվող անձանց տեղաշարժով, ու նշված լուրին ծանոթանալուց հետո հասկացել են, որ հերթական անգամ «մարդկանց ականջներից փորձում են լապշա կախել», թե «գողականները» ժամանել ու շարունակելու են ժամանել Հայաստան, ու իրենք էլ ձեռքերը ծալած՝ կաբինետներում նստած, ոչ մի միջոց չեն ձեռնարկում, թե ինչպես է քրեական աշխարհում մեծ հեղինակություն վայելող Արտյոմ Կանևսկոյը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել «օրենքով գողերին»։