Search
Close this search box.

Մոսկվա- Երևան չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում

Մոսկվա- Երևան չվերթի ինքնաթիռն այսօր հարկադիր վայրէջք է կատարել Դոնի Ռոստով օդանավակայանում։ Այս մասին տեղեկացնում են Քաղավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունից։

«Դեկտեմբերի 6-ին «NORD WIND» ընկերության A-321 ինքնաթիռը Մոսկվա- Երևան- NWS 377 չվերթն իրականացնելիս հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստով օդանավակայանում»,–ասված է հաղորդագրության մեջ։

Տեղեկացվում է, որ հարկադիր վայրէջքի պատճառն ուղևորի վատ ինքնազգացողությունն է եղել։