Search
Close this search box.

Մարությանը փողկապ նվեր ստացավ ԲՀԿ անդամից և անհաջող սրամտեց

Երեւանի ավագանու այսօրվա՝ դեկտեմբերի 6-ի արտահերթ նիստում հետաքրքիր միջադեպ գարնցվեց: ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը ելույթի համար մոտեցավ ամբիոնին՝ ձեռքին երկու փողկապ, որոնցից մեկը նվիրեց քաղաքապետ։ Հայկ Մարությանին:

«Մեկը նվիրում եմ ձեզ, դե դեմոկրատ երկիր ենք»,-ասաց նա:

Հարցին, թե ինչու է նվիրում, ԲՀԿ-ականը պատասխանեց. «Դե որ դուք էլ մեզ նման փողկապ կապեք»:

«Եթե թույլ տաք, ես սա վերանվիրեմ շեյխերին եւ շեյխուհիներին»,-ասաց քաղաքապետը, ինչը առաջացրեց ներկաների ծիծաղը:

«Ես ձեզ եմ նվիրել, չի կարելի նվերը նվեր տալ, պարոն քաղաքապետ: Ես սրտանց նվիրեցի, իսկ դուք հարցը տարաք ուրիշ տեղ: Ես չեմ հասկանում, թե ինչ եք անում»,-ասաց Արմեն Մովսիսյանը: