Search
Close this search box.

«Դա այնքան փոքր գործ է, որ նույնիսկ ծիծաղելի է մտածել, որ Սերժ Սարգսյանը կապ ունի». Բարսեղ Բեգլարյան

«Պաշտոնապես ոչ մեկն ինձ տեղյակ չի պահել, ես տեղյակ չեմ: Երկուշաբթի կանչել են ՀՔԾ: Գնացեք ՀՔԾ-ին հարցրեք, մնացած ոչ մի բանից տեղյակ չեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը՝ անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին:

Ինչ վերաբերում է պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին, նշեց. «Համոզված եմ՝ դա այնքան փոքր գործ է, որ նույնիսկ ծիծաղելի է նման մեղադրանք առաջ քաշելը: Սերժ Սարգսյանը հափշտակող չէ, նա օրենքի տառին համահունչ է պահել իր գործունեությունը… Սերժ Սարգսյանն ի՞նչ կապ ունի «Ֆլեշ» ֆիրմայի հետ։ Հետո ի՞նչ, որ իմ ընկերն է: Սերժ Սարգսյանն իմ ընկերը եղել է, կա ու մնալու է»: