Search
Close this search box.

Հայտնի գործարարի 26–ամյա որդին դիմել է ոստիկանության 6-րդ գլխավոր վարչություն

Հայտնի գործարար, «Ջերմուկ Գրուպ» ընկերության սեփականատեր, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդին՝ 26-ամյա Վահագն Արսենյանը դիմել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչություն և հայտնել, որ ինքը հանիդիսանում է «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն և «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ին է պատկանում «Ջերմուկ» ապրանքանիշը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Վ. Արսենյանը տեղեկացրելէ նաև, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի բնակիչ, 64-ամյա Սուրեն Բալայանը և Գորիս քաղաքի բնակիչ, 37-ամյա Կարեն Բալայանը ապօրինի օգտագործում են «Ջերմուկ» ապրանքային նշանը , ինչի արդյունքում մոլորութայն մեջ են գցում սպառողներին, ստանում են օգուտներ, սակայն խուսափում են հարկային պարտավորությունները կատարելուց, ինչից հետո ճանաչվում են սնանկ: Վ. Արսենյանը հայտնել է նաև, որ իրենց կատարած գործողությունների արդյունքում «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ին պատճառվել է խոշոր չափերի նյութական վնաս: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Բալայանը աշխատում է «Ջերմուկ Ակվա» և «Վանակվա Գրուպ» ՍՊԸ-ների տնօրեն և «Վանակվա Գրուպ» ՍՊԸ -ի միջոցով արտադրում և իրացնում են «Ջերմուկ Ակվա» ապրանքային նշանը կրող հանքային ջուր թե՝ Հայաստանում և թե՝ Արցախի Հանրապետությունում: ©