Search
Close this search box.

Իշխանություններն հետևություններ անելու փոխարեն տոտալ հարձակում են սկսել ԲՀԿ-ի վրա

«Հանրային շահ» հասարակական կազմակերպությունը հայտարարություն ՝է տարածել, որում մնավորապես ասված է.

Մեր կազմակերպությունը չի հետապնդում քաղաքական նպատակներ և հիմնադրման օրվանից առաջնորդվում է հանրային օրակարգով, շահերով:

2018թ-ի թավշյա հեղափոխության հաղթանակից հետո առաջնահերթ խնդիր է ներդրումների ապահովումը, ներդրումային բարենպաստ միջավայրի ձևավորումը: Ուրախությամբ ուզում ենք արձանագրել, որ այս խնդիրը մշտապես գտնվել է ԲՀԿ-ի ու նրա առաջնորդի օրակարգում: Գագիկ Ծառուկյանը մշտապես օգտագործել է իր կապերը՝ Հայաստանում արտաքին ներդրումները խրախուսելու նպատակով:

Նման մի դեպքի մասին օրեր առաջ հիշատակեց Գագիկ Ծառուկյանը՝ մատնանշելով նաև Երևանի քաղաքապետի անփույթ, ոչ պրոֆեսիոնալ վարքագիծը, ինչը հարուցել էր արաբ գործարարների տարակուսնաքը:

Իշխանություններն ու խորհրդարանական մեծամասնությունը՝ հետևություններ անելու փոխարեն, այս օրերին տոտալ հարձակում են սկսել ԲՀԿ-ի ու նրա առաջնորդի դեմ՝ օգտագործելով մտացածին փաստարկներ:

«Հանրային շահ» հասարակական կազմակերպությունն իր վճռական աջակցությունն է հայտնում ԲՀԿ-ին ու Գագիկ Ծառուկյանին՝ վստահությամբ, որ դա կնպաստի հանրային համերաշխության հաստատմանը՝ ի փառս հանրային շահերի:

«Հանրային շահ» հասարակական կազմակերպության նախագահ Հայկ Հայրապետյան