Search
Close this search box.

Քիչ է մնում կորցնեմ ինքնատիրապետումս և ամենավերջին հայհոյանքները ձեր հասցեին հնչեցնեմ. Սերժ Սարգսյանի եղբորորդին բարկացել է

ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը, Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Ահա՛ այն փաստաթղթի կետերը, որի շուրջ այս պահին տեղի են ունենում բանակցությունները:

1. Առաջին քայլով պետք է հայկական զինված ուժերը դուրս բերվեն ԱՀ և այլ օկուպացված տարածքներից:

2. Պետք է վերադառնան բռնի ուժով տեղահանված ադրբեջանցիները:

3. Արցախը կստանա կարգավիճակ Ադրբեջանի կազմում, համաձայն այդ երկրի Սահմանադրությանը:

Եվ ձեր ուշադրությունն եմ հրավիրում վերջին նախադասության շուրջ՝ Ադրբեջանը չի տեսնում կոնֆլիկտի քաղաքական լուծում այլ օրակարգերով:

Էն, որ ասում եմ դե յուրե Արցախը հանձնելու գործընթաց է սկսվել, իսկ դուք ասում եք, որ բացառվում է՝ քիչ է մնում կորցնեմ ինքնատիրապետումս և ամենավերջին հայհոյանքները ձեր հասցեին հնչեցնեմ:

Տղերք ձեր ու ձեր ընտանիքների կոկորդներին է մնալու»: