Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 17-ամյա աղջիկը դասընկերուհու կիսամերկ լուսանկարները հրապարակելու սպառնալիքով 746․000 դրամ է շորթել

Օրերս ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկաններն ու անչափահասների գործերով ծառայողները օպերատիվ միջոցառումների արդյունքում շորթման վերաբերյալ տվյալներ ստացան։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության պաշտոնական կայքից։

Համաձայն տվյալների՝ Արագածոտնի մարզում ապրող 17-ամյա մի աղջիկ դասընկերուհու կիսամերկ լուսանկարներն այլ անձանց ցույց տալու սպառնալիքով նրանից պահանջել ու մաս-մաս ստացել է ընդհանուր 740․000 դրամից ավելի գումար։ Աղջիկները հրավիրվեցին բաժին։ Տուժողից հաղորդում ընդունվեց, իսկ մյուսը տվեց խոստովանական բացատրություն։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Քննությունը շարունակվում է։