Search
Close this search box.

Հայաստանում գրանցված երկրաշարժի մասին

Նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ՀՀ-ի եւ ԱՀ-ի տարածքներում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ գրանցվել է մեկ երկրաշարժ։

Նոյեմբերի 26-ին Հայաստանում՝ Արտաշատ քաղաքից 7 կմ հյուսիս-արեւմուտք 2-3 բալ ուժգնությամբ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ից:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 10 երկրաշարժ՝

• Նոյեմբերի 27-ին Իրանում՝ Սալմաստ քաղաքից 45 կմ հյուսիս-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ, Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ եւ 37 կմ հարավ-արեւմուտք 3-4 բալ ուժգնությամբ, իսկ Ադրբեջանում՝ Մինգեչաուր քաղաքից 20 կմ հարավ-արեւելք 3 բալ ուժգնությամբ։

• Նոյեմբերի 28-ին Իրանում՝ Սալմաստ քաղաքից 35 կմ հյուսիս-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ եւ 35 կմ հյուսիս-արեւմուտք 4 բալ ուժգնությամբ։

• Նոյեմբերի 29-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 27 կմ հյուսիս-արեւմուտք 4 բալ ուժգնությամբ։

• Դեկտեմբերի 1-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 28 կմ հյուսիս-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ, Թուրքիայում՝ Սարիղամիշ քաղաքից 26 կմ հարավ-արեւմուտք 5 բալ ուժգնությամբ եւ Ադրբեջանում՝ Զաքաթալա քաղաքից 18 կմ հարավ-արեւմուտք 5 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս. 6.0 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է երեք երկրաշարժ: Նոյեմբերի 26-ին 6.4 մագնիտուդով ավերիչ երկրաշարժ է գրանցվել Բալկանյան թերակղզու արեւմտյան ափամերձ տարածքում` Ալբանիայի Տիրանա մայրաքաղաքից 34 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Երկրաշարժին հետեւել են բազմաթիվ հետցնցումներ, որոնցից 4-ը գերազանցել է 5 մագնիտուդը: Երկրաշարժերի հետեւանքով զոհվել է 51 մարդ, ավելի քան 900 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Ավերվել են 5500 բնակելի շինություն, 28 դպրոց, 146 ձեռնարկություն: Ալբանիայի մայրաքաղաքում վնասվել են 15 էլեկտրակայան, երկու առողջապահական հաստատություն եւ 149 առեւտրային օբյեկտ: Նոյենբերի 27-ին եւ դեկտեմբերի 2-ին 6.0 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություններ են գրանցվել համապատասխանաբար Հունաստանի Կրետե կղզու արեւմտյան ափամերձ տարածքում` Պլատանոս քաղաքից 45 կմ դեպի հյուսիս-արեւմուտք եւ Խաղաղ օվկիանոսի հյուսիսում` Ալեուտյան կղզիների տարածքում: Վերջին երկու երկրաշարժի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան: