Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի շնորհիվ իջևանցի զինծառայողների 100-ավոր հարազատներ մեկնել են Արցախ

Հերթական խոշորամասշտաբ աջակցությունը զինծառայողների ծնողներին: Տավուշի մարզի Իջևան քաղաքի հարյուրավոր բնակիչներ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ջանքերով հնարավորություն են ունեցել այցելելու Արցախ և տեսակցելու իրենց զինվոր որդիներին: Ավանդույթի համաձայն՝ հիմնադրամը հոգացել է ոչ միայն նրանց փոխադրման հարցն ու ամբողջ ճանապարհածախսը, այլև առաջին անհրաժեշտության պարագաներով ու սննդամթերքով լի ծանրոցներ է ուղարկել մեր թիկունքն օր ու գիշեր պահող տղաներին: