Search
Close this search box.

Շոկային տեսանյութ. տղամարդը սպանել է կնոջը և երկու երեխաներին

Թաթարստանում մարդասպան խորթ հորից փախած փոքր տղայի փրկության տեսանյութը հրապարակել է «Ռոսիա 24» հեռուսաալիքը։

Սարսափելի ողբերգությունը տեղի է ունեցել Մենդելեևսկ քաղաքում դեկտեմբերի 2–ի լույս 3–ի գիշերը։ Քննության վարկածով` Յուբիլեյնայա փողոցի շենքերից մեկի բնակարանում հարբած Այնուր Խարիսովը դանակով վնասվածքներ է հասցրել և սպանել է նախկին կնոջը (38 տարեկան), 19–ամյա խորթ որդուն և 2–ամյա հարազատ որդուն։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է մյուս խորթ որդին (մոտ 12 տարեկան) ոտաբոբիկ և գրեթե մերկ դուրս վազում` օգնություն կանչելու։ Հացի խանութի աշխատակիցները շտապօգնություն են կանչում և փորձում առաջին օգնություն ցուցաբերել երեխային։ Որոշ ժամանակ անց եկած բժիշկները տղային տեղափոխում են հիվանդանոց։ Երեխային հաջողվել է փրկվել` փախչելով պատուհանից։ Ինչպես պարզաբանում են ԶԼՄ–ները, խորթ հայրը հասցրել է նաև նրան դանակով հարվածել։

Տեղի ԶԼՄ–ները գրում են, որ սպանված կինն աշխատել է սոցիալական պաշտպանության մարմիններում և միայնակ դաստիարակել երեք երեխաներին։ Խարիսովը հազվադեպ է այցելել երկու տարեկան հարազատ որդուն։

Նախնական տվյալներով` մարդասպանը նախկինում երեք անգամ դատապարտված է եղել։

Ավելի ուշ չարագործին`41–ամյա Այնուր Խարիսովին,ձերբակալել են։ Նա հայտարարել է, որ հանցագործությունը գործել է խանդի հողի վրա։ Հարձակման պահին տղամարդը հարբած է եղել։