Search
Close this search box.

Ձուկը մտել է ձկնորսի բերանը

Բրիտանացի ձկնորսը մահից է փրկվել այն բանից հետո, երբ իր բռնած ձուկը մտել է նրա բերանը։

28-ամյա Սեմ Քվիլլիամը որոշել էր նշել հաջող որսը եւ ավանդաբար համբուրել էր 14-սմ երկարությամբ ձկանը, սակայն այդ պահին ձուկը մտել էր տղամարդու բերանը, փոխանցում է BBC-ն։

Տղամարդու շնչափողը փակվել էր, նա սրտի կանգ էր ունեցել։ Շտապ օգնության աշխատակիցները կարողացել են փրկել նրա կյանքը՝ կոկորդից աքցանով դուրս բերելով ձկանը։