Search
Close this search box.

Իսլանդիայի նախագահի քիթը կոտրվել է լոգարանում

Իսլանդիայի նախագահ Գուդնի Յոհանեսոնը ընկել է լոգարանում և կոտրել քիթը: Պետության ղեկավարին անմիջապես հիվանդանոց են տեղափոխել, որտեղ նրան կարեր են դրել: Նախագահի առողջության ոչինչ չի սպառնում, այժմ նա իրեն լավ է զգում: «Նախորդ գիշեր տաք ու հարմարավետ լոգարանը չափից դուրս շոգ ու հարմարավետ ստացվեց», կատակել է Յոհանեսոնը Ֆեյսբուքի իր էջում: Նախագահը ընկել է, երբ լոգարանում տոթ լինելու պատճառով կորցրել է գիտակցությունը: Յոհանեսոնը Իսլանդիայի նախագահ է ընտրվել 2016թ. օգոստոսին: Մինչ այդ նա երբեք չի զբաղվել քաղաքականությամբ և որևէ կուսակցության անդամ չի եղել: © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2017/10/14/1079873/