Search
Close this search box.

Մակրոնը նախագահության միայն առաջին երեք ամիսներին դիմահարդարման վրա 26000 եվրո է ծախսել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր նախագահության առաջին երեք ամիսներին դիմահարդարման վրա ծախսել է 26000 եվրո, հայտնում է Տելեգրաֆը:
Ելիսեյան պալատը ծախսն արդարացված է համարում՝ միաժամանակ նշելով, որ այսուհետ դիմահարդարման վրա ծախսերը զգալիորեն կրճատվելու են:
Ըստ Le Point-ի՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդի դիմահարդարումն ամսական արժենում էր 10000 եվրո: Օլանդի նախորդ Նիկոլա Սարկոզին ամսական դիմահարդարողին վճարում էր 8000 եվրո: