Search
Close this search box.

ԵԽԽՎ-ում կոչ է արվել Ադրբեջանին հանել ՄԻԵԴ-ի կազմից

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բյուրոն կոչ է արել անհապաղ հեռացնել Ադրբեջանին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կազմից՝ հաշվի առնելով,որ այդ երկիրը չի կատարում ՄԻԵԴ-ի որոշումները. այս մասին ասված է ԵԽԽՎ-ի բյուրոյի տարածած հաղորդագրությունում:

Հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանը շարունակում է չկատարել «Իլգար Մամեդովն ընդդեմ Ադրբեջանի» գործով դատարանի կայացրած դատավճիռը, որ էլ պատճառ է դարձել, որպեսզի ԵԽԽՎ բյուրոն Ադրբեջանին ՄԻԵԴ-ի կազմից հանելու կոչով հանդես գա։

Եվրոպական կառույցները բազմիցս պահանջել են Ադրբեջանից ազատ արձակել Իլգար Մամեդովին, սակայն վերջինս, անտեսելով բոլորին, շարունակում է կալանքի տակ պահել «Ռեալ» շարժման առաջնորդ Իլգար Մամեդովին։

Իլգար Մամեդովը մեղադրվել է 2013 թվականի հունվարին Իսմաիլիի անկարգությունները կազմակերպելու համար և դատապարտվել 7 տարվա ազատազրկման: