Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արթուր Ալեքսանյանը երեխաների օրվա առիթով տորթ Է թխել փոքրիկների հետ

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան Արթուր Ալեքսանյանը մասնակցել է Երեխաների համաշխարհային օրվա միջոցառմանը: Արթուր Ալեքսանյանը Երեխաների օրվա առիթով տորթ է թխել փոքրիկների հետ։

Այսօր ՅՈՒՆԻՍԵՖ-ը կազմակերպելու է Երեխաների ազգային գագաթնաժողով, որին կմասնակցի Հայաստանի բոլոր մարզերից առնվազն 170 երեխա, նորանշանակ ազգային դեսպան Արթուր Ալեքսանյանը, ինչպես նաև կառավարության ներկայացուցիչներ: