Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետի հանձնարարականների պատճառով կազմվել եմ իմ հրաժարականի տեքստը. Արթուր Վանեցյանի սկանդալային հարցազրույցը

Մտածող և վերլուծող մարդը շատ լավ հասկացել է, թե ինչ է գրված իմ հրաժարականի տեքստում, իսկ մեղադրել ինձ նրանում, թե ես կանգ առնելու կոչ եմ արել կոռուպցիայի դեմ պայքարին, ուղղակի ծիծաղելի է։ Այս մասին «Պրեսինգ» հաղորդման ժամանակ հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով քննադատություններին, թե հրաժարականի տեքստը նրա մասին է, թե վերջինս դեմ է կոռուպցիայի դեմ պայքարին։

«Ստանձնելով ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնը՝ իմ ղեկավարած հիմնարկը այս մեկուկես տարիներին եղել է կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկը, դրա մասին բազմիցս խոսվել է երկրի քաղաքական ղեկավարության կողմից, դրական է ընկալվել հասարակության կողմից, և բոլորը տեսել են՝ ինչ ահռելի աշխատանք է կատարել ԱԱԾ-ն։ Ես չեմ կարող «կանգ առ» ասել մի երևույթի, որը մեր երկրի չարիքն է և խարխլում է երկրի հիմքերը։

Կոռուպցիայի դեմ պայքարն այլընտրանք չունի, կոռուպցիայի դեմ պետք է պայքարել շատ խիստ և մշտապես, անդադար։ Դա ես և իմ ղեկավարած կառույցը ապացուցել ենք այն մեկուկես տարվա ընթացքում, երբ ես եղել եմ ԱԱԾ տնօրեն»,- հայտարարեց նա։

Իսկ թե ո՞ր հարցում պետք է կանգ առնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վանեցյանն ասաց, որ այդ հարցը կթողնի անպատասխան։ «Առաջիկայում կխոսեմ ամեն ինչի մասին և մանրամասն կներկայացնեմ իմ տեսակետները երկրում ստեղծված մթնոլորտի և իրավիճակի մասին»,- նշեց նա։

Ի դեպ հարցազրույցը արվել ՀՖՖ-ի նախագահի պաշտոնից Արթուր Վանեցյանի հրաժարականից ժամեր առաջ.
Մանրամասնրը՝ տեսանյութում.