Search
Close this search box.

Շանթ Հարությունյանի որդին այլևս չի աշխատում Աժ-ում․նա հեռացվել է

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը նոյեմբերի 1-ից այլևս չի աշխատում Ազգային ժողովում։ Այս մասին ան հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ Նա, մասնավորապես, գրել է․

«Հարգելի հայրենակիցներ,

տեղեկացնում եմ, որ նոյեմբերի 1-ից այլևս չեմ աշխատում ՀՀ Ազգային ժողովում։ Շուրջ 10 ամիս աշխատելով ԱԺ-ում՝ ձեռք եմ բերել պետական ոլորտում աշխատանքային որոշակի փորձ։ Կարծում եմ՝ աշխատանքային այս փորձը, հնարավորության դեպքում, կօգնի ինձ ավելի դյուրին ինտեգրվել պետական աշխատանքային գործընթացներին։

Հ.Գ. ԱԺ-ից հեռանում եմ ոչ սեփական դիմումի համաձայն, այլ՝ հեռացումով, քանի որ աշխատանքից հեռանալու նպատակով ինձ բերված փաստարկները համոզիչ չէին, գոնե, ինձ համար։

Հույս ունեմ, որ այս գրառումը շահարկումների առարկա չի դառնա»։

Հիշեցնենք, որ Շահեն Հարությունյանն ԱԺ-ում աշխատանքի էր անցել 2019 թվականի հունվարին: Նա աշխատում էր « Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանի հետ: