Search
Close this search box.

Որտե՞ղ անշարժ գույք ունի Սերժ Սարգսյանը. գրասենյակի հայտարարությունը

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել.

«Սերժ Սարգսյանը Արցախից բացի, որևէ այլ վայրում անշարժ գույք չունի

Դատախազությունը պատրաստակամորեն ուսումնասիրություն է սկսել «Սասանա ծռեր» կազմակերպության հերյուրանքի հիման վրա, որը, ի դեպ, հանրության շրջանում առավել հայտնի է «ահաբեկչական խումբ» անվամբ: Այդ ուսումնասիրության արդյունքը կլինի լավագույն պատասխանը վերոհիշյալ հերյուրանքին:

Հավելենք, որ Սերժ Սարգսյանը Արցախից բացի, որևէ այլ վայրում անշարժ գույք չունի:

ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ»։