Search
Close this search box.

Ազատիչի օգտագործված պիպիչը ու մոխրացող «փրկիչ» ջինը

Դավի Ջալալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Նարգիլեի սիրահար երբեք չեմ եղել, բայց անյուամենայնիվ առիթներ ունեցել եմ ծխելու այս միջոցից օգտվելու: Ածուխների այրման արդյունքում ծխանյութից գոյացած ծուխը ամբողջանում է ապակե տարայում, որից հետո այն ռետինե խողովակով կլանվում է մարդկանց թոքերում:

Սովորաբար նարգիլեն օգտագործում են մի քանի հոգով և ծխելու պրոցեսի ընթացքում ռետինե խողովակը փոխանցվում է:

Այս պրոցեսը ակամայից հիշեցնում է ՀՀ նախկին ռեժիմի տարիներ շարունակ գործի դրված մեխանիզմը: Մասնավորապես, այրելով պետության ռեսուրսներն ու միջոցները, ռեժիմը ձևավորում էր այպսես կոչված «սև բյուջեն», որտեղից տարբեր «շիշկաների» կողմից այն կլանվում էր:

Շատերն են տեղյակ, որ նարգիլե օգտագործելիս օգտագործվում է նաև մի կարևոր դետալ, որն ընդունված կոչել՝ պիպիչ: Պիպիչը ամրեցվում է ռետինե խողովակի վերջնամասին, որպեսզի ծուխ կլանելն ավելի հարմար և արդյունավետ լինի:

Մեր երկրի ռեսուրսները կլանողները բնականաբար ունեցել են իրենց պիպիչները: Գլխավոր պիպիչների շարքում կարելի է դասել Սերժ Ազատիչի փեսա Միքայել Մինասյանին՝ Միշիկին:

Այս պիպիչի օգնությամբ մսխված միջոցները իրականում դժվար է հաշվել: Ու այսօր օգտագործված պիպիչը, որը ճողոպրել է մեր երկրից խոսում է փրկչից, մեջբերումներ անում Աստվածաշնչից, հիշատակում վառված КГБ-շնիկ Վանեցյանին: Ու փաստորեն, օգտագործված պիպիչը մտնելով ջինի խորհդավոր կերպարի մեջ, պարբերաբար փորձում է ծուխ թողնել մեր երկրի վրա ըստ էության ներկայանալով որպես փրկիչ:

Պարադոքսալ կարելի է համարել այն, որ ծխի քուլաները գլխավոր պիպիչը ստանում ոչ թե իր, այլ Սևակների և մերօրյա այլ «փիլիսոփաների» ջանքերով:

Գլխավոր պիպիչը այդպես էլ չի կարողանում հասկանալ, որ իր և Ազատիչի համակարգը այլևս չի կարող կլանել: Համակարգը ժողովրդի կողմից փլուզել է բառիս բուն իմաստով: Ու հիմա մեզ վրա արձակվող ծուխը թերևս վկայում է Ազատիչների և Միշիկների մոխրացման մասին: Օր օրի ավելի է մոտենում նրանց վերջնական մոխրացման ժամը:

Իսկ այն, որ 2018 գարնանը, մենք և մեր երկիրը փրկվել է, դա անհերքելի է: Փրկվել ենք բացառապես մեր ջանքերով, քանզի Փրկիչը մեկն է և նա երկնքում է: