Search
Close this search box.

«Սպայկայի» կապույտ բորբոսով պանրի արտահանումը ՌԴ թույլատրվեց

«Սպայկա» ընկերության արտադրած 20 տոննա պանրով բեռնատարը, որը 13.11.2019 թվականին ուղևորվել էր ՌԴ ուղղությամբ, 6 օր ՌԴ Վերին Լարսի մաքսային անցակետում կանգնեցվելուց հետո անցել է մաքսային անցակետը:

Այս մասին հայտնում են ընկերությունից։

ՌԴ Մաքսային ծառայության կողմից թույլատրվել է պանրի բացթողումը ՌԴ տարածք 10 տոկոսանոց մաքսային զննություն կատարելուց հետո:

Ինչպես հայտնել էինք՝ ուղարկվել էր այն նույն խմբաքանակը, որը հետ էր վերադարձվել ՌԴ Վերին Լարսի մաքսային անցակետի կողմից: Այդ նույն ընթացքում՝ 17.11.2019թ.-ին, ՀՀ ՊԵԿ աշխատակիցները և Հայաստանում ՌԴ մաքսային ներկայացուցիչները այցելել են «Սպայկա» ընկերության պանրի գործարան և մանրամասն ծանոթացել են պանրի արտադրման ողջ գործընթացին՝ սկսած կաթի մթերումից մինչև պանրի վերջնական փաթեթավորումը:

Ընկերությունը շնորհակալություն է հայտնում ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը և ՀՀ ՊԵԿ-ին աջակցության համար, հուսով է, որ խնդիրը մտել է համակարգային լուծման փուլ և ընկերության կապույտ բորբոսով պանրի հաջորդ մատակարարումները ՌԴ հետագայում չեն հանդիպի նման խոչընդոտների: