Search
Close this search box.

Ուրիշի անվամբ ձեւակերպել եւ ստացել է վարկ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու պաշտոնական փաստաթղթերի ապօրինի ձեռք բերելու եւ օգտագործելու բոլոր հանգամանքները:

Նախնական տվյալներով` 2018թ դեկտեմբերի 27–ին, անհայտ անձը, Երեւան քաղաքի Մովսես Խորենացի փողոցում գործող վարկային կազմակերպություն ներկայացնելով ՀՀ քաղաքացու կորցրած նույնականացման քարտը, առանց վերջինիս գիտության եւ համաձայնության, վերջինիս անվամբ ստորագրել է վարկային պայմանագիրն ու ստացել է 150.000 ՀՀ դրամ գումար:

Դեպքի առթիվ` ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով եւ 326-րդ հոդվածի հատկանիշներով, որի նախաքննությունը կատարվում է ՀՀ ՔԿ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել է վերոնշյալ հասցեում գործող վարկային կազմակերպությանը պատկանող անվտանգության տեսախցիկների տեսագրությունը, որտեղ ֆիքսվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձը:

Միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարում տեսապատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Ովքեր ճանաչում են տեսապատկերված անձին, կամ որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին