Search
Close this search box.

Այսօր կառավարությունը նոր տոնական օր կսահմանի

Կառավարության հավանությանն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետությունում Հատուկ քննչական ծառայության ծառայողի օրը նշելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է հատուկ քննչական ծառայության հիմնադրման օրը, այն է՝ նոյեմբերի 28-ը սահմանել որպես ծառայության ծառայողի մասնագիտական տոն՝ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունում մի շարք իրավապահ մարմինների հիմնադրման կամ դրանց համար խորհրդանշական համարվող օրերը պաշտոնապես նշվում են որպես այդ կառույցների աշխատողների մասնագիտական տոն: Մասնավորապես, ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով սահմանվել են ՀՀ-ում ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը՝ դեկտեմբերի 20-ին, փրկարարի օրը՝ սեպտեմբերի 4-ին, դատախազության աշխատողի օրը՝ հուլիսի 1-ին, հարկադիր կատարողի օրը՝ մայիսի 5-ին, քննչական կոմիտեի ծառայողի օրը՝ հոկտեմբերի 8-ին, ոստիկանության օրը՝ ապրիլի 16-ին, քրեակատարողական ծառայողի օրը՝ հոկտեմբերի 19-ին և այլն:

Նախագծի մշակմանը մասնակցել է նաև ՀՀ հատուկ քննչական ծառայություն: