Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցի է ներխուժել. միջադեպ Փաշինյանի ելույթի ժամանակ

Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը միջադեպ տեղի ունեցավ: Եկեղեցի մտավ ադրբեջանցի մի բլոգեր, ով հայտարարեց, թե քանի որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդավար է, նրանից խնդրում է դադարեցնել պատերազմը:

«Մեզ այս պատերազմը պետք չէ, մենք ուզում ենք ժողովրդավարություն, մենք ուզում ենք մեր հայրենիքը, մեր հողը, ազատեք, խնդրում եմ, մեր հողը: Ազատեք մեր հողը, որ ես կարողանամ տեսնել իմ Շուշին, իմ Խոջալուն»,-ասաց նա:

Ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն նշեց. «Նախ, գործնականում հնարավոր չէ պատկերացնել, թե ինչպե՞ս հայը կարող էր ներկա լինել մի միջոցառման, որտեղ ներկա կլիներ նաև Ադրբեջանի ղեկավարը»: Վարչապետն այնուհետ շարունակել է. «Դուք ասում եք՝ աշխարհը ճանաչել է ադրբեջանցիների ցեղասպանությունը. դա սովորական սուտ է: Ինչ վերաբերում է ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, ես Իլհամ Ալևին խաղաղության բանաձև եմ առաջարկել: Ասել եմ, որ ցանկացած որոշում պետք է ընդունելի լինի ՀՀ-ի, ԼՂՀ-ի և Ադրբեջանի համար: Ես առաջարկել եմ, որ Ադրբեջանի նախագահն էլ այդպիսի հայտարարություն անի: Սա հիմնական ձևն է խաղաղության և տարածաշրջանում կայունության»:

Մանրամասները՝ տեսանյութում: