Search
Close this search box.

Մահացել է Ցեղասպանությունը վերապրած Գունյա Մարկոսյանը

Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղում այսօր` նոյեմբերի 20-ին, 110 տարեկան հասակում մահացել է Ցեղասպանությունը վերապրած Գունյա Մարկոսյանը:

Գունյա Մարկոսյանը 5 տարեկան հասակում Կարսի Նախիջեւան գյուղից է գաղթել եւ բնակություն հաստատել Թաթուլ գյուղում:

Նշենք, որ նա 2015 թվականին նախագահի կողմից պարգեւատրել էր «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից» հուշադրամով եւ 1 մլն դրամով: