Search
Close this search box.

«Օրենքով գողերի» դեմ պայքարը վաղուց պետք է լիներ. ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյան

Պայքարը վաղուց պետք է լիներ, նույնիսկ ինչ-որ տեղ ուշացած է, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ խոսելով «օրենքով գողերի» դեմ նախագծի մասին:

Ցոլակյանը չգիտի, թե ինչու են միայն հիմա օրենք ընդունում, սակայն նշել է՝ խոսակցություններ միշտ են եղել:

Նախարարն իր կարծիքն ունի, թե ինչ մեխանիզմներով պետք է պայքարել, բայց չի ուզում ասել՝ քանի որ ճիշտ է համարում մասնագետների խոսելը:

Ցոլակյանի խոսքերով՝ ամեն ինչ զգույշ պետք է արվի, որպեսզի չտուժեն անմեղ մարդիկ:

«Բայց ինչ արվում է՝ պետք է զգույշ արվի, որպեսզի անմեղ մարդուն հանկարծ չկարողանան որևէ բան անել, դա պետք է ուշադիր արվի, քանի որ ի վերջո մարդն է զբաղվելու օրենքով: Դրա համար օրենքը շատ ճշգրիտ պետք է ներկայացնի ամեն ինչ, որ դեպքում ինչ արվի»,- նշեց նա: