Search
Close this search box.

Արցախյան հակամարտության շուրջ կարծես թե հասունանում է ինչ որ անհասկանալի գործընթաց. Արման Աբովյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մինչև մենք բուռն կերպով քննարկում ենք տարատեսակ “սեռահոգեկան” թեմաներ, Արցախյան հակամարտության շուրջ կարծես թե հասունանում է ինչ որ անհասկանալի գործընթաց։
Ես առայժմ զերծ կմնամ սուր եզրակացություններից, քանզի չեմ տիրապետում ամբողջական տեղեկությանը բանակցային գործընթացից, բայց հարկ եմ համարում վերահաստատել մի քանի առանցքային կետեր։

1. Գոյություն չունի ձևաչափ, որով լուծումը կարող է բավարարել Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդներին։ Դա ակնհայտ է և ապացուցվում է շատ պարզ ճշմարտությամբ։ Ադրբեջանում բնակվող մարդիկ Ոչ Մի Բան չեն որոշում և դա անհերքելի փաստ է։ Իսկ, եթե ենթադրենք, որ ինչ որ հրաշքով “ադրբեջանցիները” կստանան որոշում կայացնելու իրավունք, ապա նույնիսկ այդ իրավիճակում հնարավոր չի լինի տարատեսակ թուրքալեզու ցեղերին (կարդա “ադրբեջանի“ ժողովրդին) համոզել ինչ որ տարբերակի, որը գոնե մեկ տոկոսով ձեռնտու կլինի հայերին։ Մի մոռացեք, որ 30 տարի ի վեր այնտեղ բնակվող մարդկանց դաստիարակել են կատաղի հակահայկական ոգով և վայրենի ատելության մտնոլորթում։
Երկրոդ հանգամանքը այն է, որ Արցախյան հակամարտության պատճառը ոչ միայն իռացիոնալ ատելությունն է դեպի մեզ, այլ պանթուրանական պրոեկտի իրագործումը (որի իրականուցումը սկսել է թուրքերի կողմից հարյուր տարի առաջ)։ Պանթուրանական պրոեկտի առանցքային դրույթ է հանդիսանում այս կամ այլ կերպ հայկական էլեմենտի ոչնչացումը տարածաշրջանից, որ ի վերջո Ադրբեջանը և Թուրքիան միավորվեն (պարզապես նայեք քարտեզը և հիշե՛ք Իլհամ Ալիևի վերջին տարիների հայտարարությունները Երևանի, Զանգեզուրի, և առհասարակ Հայաստանի տարածքների մասին) :
Մի խոսքով, գոյություն չունի ոչ մի կոմպրոմիսային տարբերակ, որը ձեռնտու կլինի հակամարտող ժողովուրդներին։
Դա բացառված է։

Ասեմ ավելին, ես կարող եմ ենթադրել, որ “երեք ժողովուրդի” թեզը մի դիվանագիտական հնարք է, սակայն եթե հանկարծ պարզվի, որ դա այդպես չէ և Հայաստանի իշխանություները իրականում հավատում են այդ թեզին ապա մենք անխուսափելի կհայտնվենք (մեղմ ասած) շատ ծանր վիճակում:
Շարունակելի…