Search
Close this search box.

«Փաշինյանը տեղյակ չէ, որ Նժդեհը Ղարաքիլիսայում է կռվել, այլ ոչ թե Սարդարապատում». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ամո’թ է,պարոն վարչապետ, հայոց պատմություն կարդա։ Նիկոլն անտանելի է դառնում և խայտառակում “Ռեսպուբլիկան”։

Ռուս լրագրողի հարցին ի պատասխան նշել է, թե Նժդեհի անունը մեր պատմության մեջ հայտնվել է սկսած Սարդարապատի ճակատամարտից։ Ամո’թ է, ամոթ։

Ասեմ իմացիր, պարոն վարչապետ։

Նժդեհը դեռ 1912-ին մասնակցել է Բալկանյան պատերազմին թուրքերի դեմ, որպես Հայկական կամավորական վաշտի հրամանատար՝ Անդրանիկի հետ միասին։

Իսկ 1914թ-ին Գարեգին Նժդեհը մասնակցում է առաջին աշխարհամարտին՝ որպես Հայկական երկրորդ կամավորական գնդի փոխհրամանատար, հրամանատարն էր Դրոն, որի համար Ցարական Ռուսաստանը նրան պարգևատրել է բարձրագույն շքանշաներից մեկով՝ «Գեորգիևյան խաչով»։

Ինչ վերաբերվում է Սարդարապատի ճակատամարտին, ապա Նժդեհը Սարդարապատի ճակատամարտին չի մասնակցել, փոխարենը մասնակցել և եղել է Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտի ղեկավարներից մեկը։

Խոսելուց առաջ լավ կլիներ սովորել սեփական ազգի պատմությունը։

Հ.Գ. Սա ևս մեկ պատճառ է,որպեսզի բուհերում Հայոց պատմության դասավանդումը լինի պարտադիր»: