Search
Close this search box.

Իտալիան խփեց 9-ը գոլ, մերսի քեզ Փաշինյան Նիկոլ. օրվա կադրը

Հայաստանի հավաքականը ավարտեց մրցելույթները ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլում։ Վերջին տուրում մեր ընտրանին հյուրընկալվել էր Իտալիային։

Հայաստանի հավաքականը 1-9 հաշվով պարտվեց Իտալիային ու հակառեկորդ սահմանեց։ Սա մեր հավաքականի պատմության ամենախոշոր հաշվով պարտությունն էր։ Նախկինում մեր ընտրանին երկու անգամ պարտություններ էր կրել 0-7 հաշվով Չիլիից և Վրաստանից, երկուսն էլ 1997-ին։

Իտալացիների կազմում երկուական անգամ աչքի ընկան Չիրո Իմոբիլեն և Նիկոլո Ձանիոլոն, մեկական անգամ՝ Նիկոլո Բարելան, Ալեսիո Ռոմանյոլին, Ռիկարդո Օրսոլինին, Ժորժինյոն և Ֆեդերիկո Կիեզան։ Մեր հավաքականի միակ գնդակը խփեց Էդգար Բաբայանը։
Խաղից հետո համացանցում հայտնվեց այս նկարը՝ Իտալիան խփեց 9-ը գոլ, մերսի քեզ Փաշինյան Նիկոլ գրությամբ.