Search
Close this search box.

Կիպրոսի, խաշլամայի և Զիգզագի մասին

Կիպրոսը Հայաստանում դեսպանություն չունի, սակայն պատվավոր հյուպատոս ունի, որը միաժամանակ <Զիգզագ> ՍՊԸ-ի շահառուներից մեկն է: Հայաստանում Կիպրոսի պատվավոր հյուպատոսություն զանգահարած ՀՀ քաղաքացիները պատմում են, որ շատ անգամ հեռախոսազանգին պատասխանում է ավտոպատասխանիչը, որն ազդարարում է <Զիգզագ> խանութի՝ այլ հասցե տեղափոխվելու մասին, իսկ պատվավոր հյուպատոսության էլեկտրոնային փոստի հասցեն է՝ [email protected]:

Այսպես շարունակվելու դեպքում, կարող է այդպես պատահել, որ օրինակ՝ ՀՀ-ում Լիտվայի դեսպանություն զանգահարելիս, մեզ պատասխանի <Փարավոն> կազինոյի մենեջերը, իսկ ՀՀ-ում Բելառուսի դեսպանության էլեկտրոնային փոստը գործի [email protected] հասցեի ներքո:

Ավելին, հնարավոր է, որ շուտով մեր` արտերկիր մեկնելը պայմանավորված լինի <Զիգզագ> խանութից հեռուստացույց գնելու կամ <Գենացվալե> պանդոկից խաշլամա պատվիրելու հանգամանքով )))
ՀԳ. Փաստ է, որ <Զիգզագ> ՍՊԸ-ն կապվում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Աղաջանյան Էդուարդի անվան հետ, սակայն այս պարագայում սա չէ էականը:
ՀՀ Արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia-ը սա պետք է, որ հետաքրքրի:
Շարունակելի…

Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան էջից