Search
Close this search box.

Դատավոր Աննա Դանիբեկյանը հերթական անգամ մերժեց

Դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց դատախազ Պետրոս Պետրոսյանի բացարկի միջնորդությունը:

Նախորդ դատական նիստին միջնորդություն ներկայացրել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը:

Միջնորդությանը միացել էին մեղադրյալների մյուս պաշտպանները ևս: Այսօր Պետրոսյանին բացարկի միջնորդություն ներկայացրեց նաև Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը:

Տուժող կողմի ներկայացուցիչները և դատախազությունը առարկել էին միջնորդությունը, միջնորդության առարկությանը և հնչած գնահատականներին այնուհետև անդրադարձել էր Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: