Search
Close this search box.

ԱԱԾ-ն ձերբակալել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետին

Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանին, հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Լեռնիկ Գիգոլյանին ձերբակալելու պատճառների մասին ԱԱԾ մամուլի կենտրոնից խոստացան ավելի ուշ հայտարարությամբ հանդես գալ:

Լեռնիկ Գիգոլյանը Թումանյանի բաժնի պետ նշանակվել էր 2018 թվականին ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամանով: