Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սիրիայում այրել են Ռուսաստանի պարեկային ծառայության շարասյան մեքենան

«Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) անդամները Սիրիայի տարածքում համատեղ պարեկության ընթացքում քարեր ու մոլոտովյան կոկտեյլներ են նետել Ռուսաստանի և Թուրքիայի ռազմական տեխնիկայի ուղղությամբ: Միջադեպի տեսանյութը համացանցում տեղադրել է թուրքական EHA MEDYA-ի Twitter-յան էջը:

Կադրերում երևում է, թե ինչպես են մի քանի տղամարդիկ և մի կին այրվող շշեր նետում շարասյան վրա, որից հետո ռուսական դրոշով զրահամեքենան սկսում է այրվել: Հայտնի է, որ զինված ուժերը պարեկում էին Եփրատից արևելք՝ Կոբանի շրջանում: