Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բախումներ և լարված իրավիճակ Թբիլիսիի կենտրոնկան հրապարակում

Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ՝ Չիտաձե փողոցում, հատուկ ջոկատայիններ են հայտնվել։ Հատուկ ջոկատայիններին այստեղ են բերել դեղին ավտոբուսներով, որոնք կայանված են հարակից փողոցներում։ Ակցիայի մասնակիցները շարունակում են մնալ տեղում։ Այս պահին փակ են խորհրդարանի բոլոր մուտքերը։

Ցուցարարներն ասել են, որ հեռանալու միտք չունեն։ Ավելի վաղ Վրաստանի ՆԳՆ-ն ևս մեկ անգամ կոչ արեց բացել խորհրդարանի մուտքերն ու չխոչընդոտել օրենսդիրի բնականոն աշխատանքը։

Հանրապետության հրապարակում ջրցան մեքենա և Շտապօգնության բրիգադներ են։