Search
Close this search box.

Սյունիքում 45-ամյա ամուսինը դանակով հարվածել է 36-ամյա կնոջը

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մոտ մեկ ժամ առաջ իրենց բնակարանում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով նրան հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել 45-ամյա ամուսինը: Նույն օրը նա ներկայացել է Քաջարանի բաժանմունք, ներկայացրել հանցագործության գործիքը և տվել խոստովանական բացատրություն:

Կինը հրաժարվել է հաղորդում տալուց:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: