Search
Close this search box.

Նոր մանրամասներ՝ շմոլ գազից մահացած երեխաներից

Նոր Հաճնում շմոլ գազից մահացած երեխաներից երկուսն «Արարատ» ֆուտբոլային ակումբի կանանց թիմի ֆուտբոլիստներ էին, տեղեկացնում ենք ակումբի ֆեյսբուքյան էջից.« Խոր վշտով տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 16-ին խոհանոցում տեղադրված գազի կաթսայից առաջացած շմոլ գազից մահացել են 77-ամյա Ժաննա Սիմոնյանը և նրա չորս թոռները:

Մահացածներից թվում էին Ժաննա և Սերինե Միրոնյուկները, որոնք «Արարատ» ՖԱ-ի կանանց թիմի ֆուտբոլիստներ էին:

«Արարատ» ՖԱ-ն իր խորին ցավակցությունն է հայտնում մահացած ընտանիքի հարազատներին և բարեկամներին», -ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ երեկ շմոլ գազի հետևանքով մահացածներից երկուսը հայտնաբերվել էին լոգարանում, 3-ը՝ ննջարանում: Հայտնի է, որ երեխաների հայրն ու մայրը բնակվում են Ուկրաինայում, սակայն ամուսնալուծված են, իսկ երեխաների հոգսը միշտ հոգացել են տատիկը և Հայաստանում գտնվող հորեղբայրը: