Search
Close this search box.

ՖՈՏՈ. Սեփական ապրանքանիշի գովազդի համար Քիմ Քարդաշյանն ակրոբատիկ հնարք է կատարել

Քիմ Քարդաշյանը գիտի, թե ինչպես մարդկանց ուշադրությունը սեւեռի իր արտադրանքի վրա. Skims ապրանքանիշի հիմնադիրն ինքն է գովազդում այդ ապրանքանիշի ներքնազգեստը։ Այս անգամ Քանյե Ուեսթի կինը սեւ բոդի է կրել, որն ընդգծել է նրա գայթակղիչ կազմվածքը։

Instagram-ի իր էջում աստղը միանգամից մի քանի լուսանկար է հրապարակել։ Դրանցից մեկում երեւում է, թե ինչպես է Քիմը ձեռքերի վրա ակրոբատիկ հնարք կատարում (ստոյկա):

Աստղի ճկունությունը զարմացրել է երկրպագուներին։ «Քիմ, դու ցնցող ես»,»Պաշտում եմ այդ բոդին», «Վաու, ինչ սպորտային ես», «Պաշտում եմ քեզ, Քիմ», — գրել են հետեւորդները: