Search
Close this search box.

Թալանել են Սամվել Կարապետյանի եղբոր՝ գործարար Կարեն Կարապետյանի տունը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի ավագ քննիչ Հրանտ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 14-ին, Տաշիր քաղաքում տեղի ունեցած բնակարանային գողության փաստով։

Ոստիկանության Տաշիրի բաժին է դիմել Սերգեյ Մարգարյանը և հայտնել, որ նոյեմբերի 10-ի ժամը 16։00-ից մինչև նոյեմբերի 14-ի ժամը 16։40-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք մուտքի դուռը հրել-բացելու միջոցով մտել են Տաշիր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի տներից մեկը և այնտեղից հափշտակել տարբեր իրեր, այդ թվում՝ «Չերչիլ» տեսակի 12 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող, «Տիգր» տեսակի 7.62/54 մմ տրամաչափի որսորդական ակոսափող և «Սայգա» տեսակի 7.62/39 մմ տրամաչափի որսորդական ակոսափող հրացաններ։

Կայքի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է Ազգաին ժողովի նախկին պատգամավոր, գործարար Կարեն Կարապետյանին, իսկ հրացաններն էլ պատկանում են Կ. Կարապետյանի 36-ամյա տղային՝ Վահե Կարապետյանին։