Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սելին Դիոնի նոր կերպարն ու նոր երգը երկարատև դադարից հետո

«Գրեմմի» մրցանակակիր Դիոնը օրեր առաջ երկարատև դադարից հետո թողարկել էր իր նոր՝ «Խիզախություն» (Courage) երգը:

Երգչուհին արդեն մեկնարկել է իր համերգային շրջագայությունը, որի շրջանակում հաջորդ շաբաթ ելույթ կունենա Մոնրեալում, որտեղ Դիոնը ամուսնացել էր իր հանգուցյալ ամուսնու հետ:

Ռենե Անջելիլի ու Սելին Դիոնի ամուսնական կյանքը տևել է 20 տարի, իսկ ծանոթ են եղել ավելի երկար: Նրանք առաջին անգամ հանդիպել են, երբ Սելին Դիոնը եղել է 12 տարեկան, իսկ Անջելիլը՝ 38: Անջելիլը երաժշտական պրոդյուսեր էր, հենց նա է նկատել աղջնակի տաղանդը: Նրանց սիրավեպը սկսվել է 7-8 տարի անց:

«Ծանր է տեսնել, թե ինչպես է կյանքիդ տղամարդը մահանում… Իմ ամենասիրելի մարդը Երկիր մոլորակի վրա, միակ տղամարդը, որին ես համբուրել ու սիրել եմ…»,- հարցազրույցներից մեկի ժամանակ հայտնել էր երգչուհին: