Search
Close this search box.

Արժե՞ր, որ վարչապետը նկարվեր մերժվածների կողքին

Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նոյեմբերի 14-ին մեր վարչապետը մասնակցել է «Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում» կոչվող կառույցի տարեվերջյան հանդիպմանը։

Չիմացողներին տեղեկացնեմ, որ դա ընդամենը մի հասարակական կազմակերպություն է (ՀԿ), որի նախագահն է Արա Հովսեփյանը, ով 2011-2013թթ․ եղել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» գործադիր տնօրեն, իսկ մինչ այդ էլ տարիներ շարունակ եղել է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի գործադիր տնօրեն։

Թե ի՞նչ կոռուպցիոն, սկանդալային և այլ տիպի չարաշահումներ են եղել այդ 2 ծրագրերում երևի գիտեն բոլորը, ով էլ չգիտի՝ իրենց համար կդնեմ նյութեր մեկնաբանությունների մեջ։

Արժե՞ր մասնակցել այդ ՀԿ-ի հանդիպմանը և նկարվել մերժվածների ամենասկանդալային 2 ծրագրերի նախկին տնօրենի կողքին կանգնած։
Եսի՞մ․․․»: