Search
Close this search box.

Ինձ պատժում են Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին սատարելու համար

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը գրել է․

«Վերաքննիչ դատարանը մերժեց պաշտպաններիս բողոքը և ես կմնամ ապօրինի կալանքի տակ: Մարդ չգիտի էլ ուրախանա, թե տխրի: Փաստորեն իմ անձը այնքան կարևոր է, որ իշխանությունները բոլոր հնարավոր ձևերով ուզում են ինձ փակի տակ պահել: Կարծես թե փորձում են պատժել ՀՀ 2-րդ և 3-րդ Նախագահներին սատար կանգնելու համար:
Է՜հ ինչ արած, կալանավորված կպայքարեմ, ես անկոտրուն եմ:
Դատավորներին ուզում եմ հիշեցնել իրենց վարչապետի բառերը .
Ոչ մի բան չի մոռացվում…»։