Search
Close this search box.

ՀՔԾ-ն ձերբակալել է Ալիկ Պետրոսյանին և նրա որդուն

ՀՔԾ-ն ձերբակալել է ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանին՝ ՄԱՊ-ի Ալիկին, և նրա որդուն։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով, նրանք կասկածվում են փողերի լվացման գործում։

Նույն կայքը նաև քիչ առաջ հայտնեց, որ ԱԺ նախկին պատգամավոր,գործարար Ալիկ Պետրոսյանը ձերբակալվել է երկու օր առաջ ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին առնչվող քրեական գործի շրջանակներում։

Փաստաբանը բողոք է ներկայացրել ձերբակալության որոշման դեմ և գործարարն արդեն ազատ է արձակվել։

Պաշտոնական մարմինները դեպքի վերաբերյալ առայժմ մեկնաբանություն չեն տալիս։