Search
Close this search box.

«Սա էն մարդն ա, ով իմ առարկայի քննությունը ստացել ա մի կերպ». Գևորգ Պետրոսյանը՝ Ալեն Սիմոնյանի մասին

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Aravot.am–ին ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի տված հարցազրույցի տեսանյութը և գրառում արել, որում նշում է, թե Ալեն Սիմոնյանն իր դասավանդած առարկայի քննությունը մի կերպ է հանձնել։

«Սա էն մարդն ա, ով իմ առարկայի քննութունը ստացել ա մի կերպ՝ շատ դժվար…
Մանրամասները՝ հաջորդիվ, ուրիշ հնարքների էլ ա դիմել (հետո կասեմ)…
Հա, ի դեպ, միայն իրեն չեմ դասավանդել, ինքը կասի նաև ում…
Ինքը մեկ տարի առաջ Հ1-ի եթերում իր անցենզուր պահվածքի համար եկավ ձեռքս սեղմեց ու ներողություն խնդրեց: Ու ես ներեցի…
Էլի ա խնդրելու…
Պարզապես իրեն հուսադրում ա էն, որ էսօր ինքը իբր թիկունք ունի.
Էտ էլ կանցնի…»,– գրել է Գևորգ Պետրոսյանը։

Ալեն Սիմոնյանը նույնպես ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ԲՀԿ–ական պատգամավորի գրառմանը։

«Ախխ Գևորգ Պետրոսյանը իր պատին գրել է, որ ես էն մարդն եմ, ով իր առարկայի քննությունը ստացել է մի կերպ՝ շատ դժվար…

Կարծես թե պ-ն Պետրոսյանն ուզում է խոսենք իր դասավանդման ոճի և այդ տարիներին ԲՈՒՀ-ում տիրող ավանդույթների մասին:

Շատ կսպասեմ մանրամասներին:

Ուրիշ հնարքների էլ է դիմել, ասում է նա, Պետրոսյան ջան, հիմա ասա, 16 տարեկան տղաներ, աղջիկներ էինք, ինչ բանբասանք ասես կար, պատմի:

Ասում է, որ միայն ինձ չի դասավանդել , նկատի ունի երևի նաև կնոջս, ով նույն ֆակուլտետում է ուսանել:

Հետո ասում է, որ ես մեկ տարի առաջ Հ1-ի եթերում իր անցենզուր պահվածքի համար եկա, ձեռքս սեղմեցի ու ներողություն խնդրեցի:

Ճիշտ է ասում Պետրոսյանը, քաղաքական բանավեճից հետո, ուր դիմացինին եթերով, մեղմ ասած, հաղթում ես, կամ պետք է ձեռք սեղմես, կամ ծաղիկ ուղարկես, Հ1 հայտնի բանավեճից հետո ՀՅԴ ներկայացուցչին ծաղիկ եմ ուղարկել, Պետրոսյանին` ձեռք սեղմել:
Ու նա իջավ իմ մակարդակին և ներեց ինձ))
Ու, եթե մարդ նեղացնեմ, կրկին կխնդրեմ:
Նշում է, որ ինձ հուսադրում ա էն, որ այսօր ինքն իբր թիկունք ունի.
Էտ էլ կանցնի…

Պետրոսյան ջան ես միշտ եմ թիկունք ունեցել, դրա համար է, որ դու ինձ լավ ես հիշում, իսկ հիմա իմ թիկունքն իմ սկզբունքներն են ինձ ընտրած մարդիկ և իմ քաղաքական թիմը: Քեզ մոտ է դա իբր և անցողիկ, բայց քո արշինով դիմացինին մի չափիր:

Հասկանում եմ, ծանր կացության մեջ ես, որ դիմում ես նման ոճաբանության և քայլերի, ազատ զգա քեզ, հարգելիս, խոսիր, խոսիր, այս բանավեճում դու հաղթելու շանս չունես: