Search
Close this search box.

ՖՈՏՈ. Կրակել են ու դիերը նետել աղբամանը. ահազանգ ՀԿ-ից

Կենդանիների պաշտպանության  «Դինգո թիմ» ահազանգում է՝ հրավիրելով ՀՀ ոստիկանության ուշադրությունը: ֆեյսբուքյան իր էջում «Դինգո թիմ» գրում է.

«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՀՀ ոստիկանություն
Էջին ստացել ենք անանուն նամակ հետևյալ նկարներով և բովանդակությամբ:
Երեկ ցերեկը, դպրոցի ժամին, Արարատյան Մասիվում 116 դպրոցի 6-րդ դասարանի պատուհանի տակ Մետալիկ գույնի BMW մակնիշի մեքենայի միջից կրակել են դպրոցի մոտ քնած 2 շներին՝ միջինից փոքր չափսի մայր շանը և նրա ձագին: Որոշ ժամանակ անց դպրոցի պահակը և զինղեկը շան դիերը գցել են աղբամանի մեջ:

Մենք արդեն հաղորդում ենք գրել ոստիկանություն և մեր էջով էլ կոչ ենք անում արագ ընթացք տալ գործին, մասնավորապես միչև աղբի դատարկվելը, քանի դեռ դիերը այնտեղ են, որպեսզի հնարավոր լինի փամփուշտները առանձնացնել:

Խնդրում ենք տարածել և հնարավորինս հանրայնացնել ինֆորմացիան:

Հ.Գ. միջինից փոքր շանն ու նրա ձագին սպանելը մեքենայի միջից որևէ կերպ չի կարող դիտարկվել որպես ինքնապաշտպանություն»:

Հիշեցնենք. որ վերջերս Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների հեղինակած Քրեական օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու նախագիծը, որով պատգամավորներն առաջարկում են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնել: Նախագիծն ընդունվեց 99 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ: