Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ինքնասպանություն Երևանում. տղամարդը Կիևյան կամրջից իրեն ցած է նետել

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը, ով կլինի մոտ 50-55 տարեկան տղամարդ: