Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օդի ջերմաստիճանը կնվազի. վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով

Հայաստանի տարածքում նոյեմբերի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը հատկապես ցերեկն աստիճանաբար կնվազի 6-7 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 13-15 աստիճանով:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը շինարարական աշխատանքների հետևանքով բեռնատարների համար փակ է, որպես այլընտրանքային է սահմանվել Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհը: