Search
Close this search box.

Արցախի Նախագահն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 12-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: