Search
Close this search box.

Գողը բռնվեց պատուհանից դուրս գալիս

Նոյեմբերի 10-ին, ժամը 05.10-ին, ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախույզները Գյումրիի Սահմանապահների փողոցում էին: Փողոցի մի տան պատուհանից դուրս գալու պահին նրանք բռնել և, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 25-ամյա մի երիտասարդի, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է պտուտակահան և բջջային երկու հեռախոս:

Նա հայտնել է, որ նշված հասցե մուտք է գործել գողության նպատակով, սակայն ոչինչ չի գողացել: Նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն