Search
Close this search box.

Դավիթ Գրիգորյանը՝ սամբոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Նոյեմբերի 8-10-ը Հարավային Կորեայի Չոնջիու քաղաքում անցկացվել է սամբոյի աշխարհի առաջնությունը: Հայաստանը ներկայացնող 11 սամբիստներից միայն մեկին է հաջողվել մրցանակային տեղ զբաղեցնել. մարզական սամբոյի 82 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել Դավիթ Գրիգորյանը:

Մարզական սամբոյում հանդես են եկել նաև Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (68 կգ), Գրիգոր Սահակյանը (90 կգ), Գրիգոր Մխիթարյանը (57 կգ), Արսեն Ղազարյանը (74 կգ), Էդիկ Պետրոսյանը (100 կգ) և Մաքսիմ Մանուկյանը (62 կգ), մարտական սամբոյում մեդալների համար պայքարել են Մավրիկ Նասիբյանը (74 կգ) և Ջոն Բալայանը (52 կգ): Կանանց պայքարում Հայաստանն ունեցել է միայն մեկ ներկայացուցիչ՝ Սոսե Բալասանյանը (52 կգ):

Հայաստանի պատվիրակության կազմում Հարավային Կորեա էին մեկնել նաև հավաքականի ավագ մարզիչ Վովիկ Խոջայանն ու Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը: