Search
Close this search box.

Հրազդանի կիրճում «ՎԱԶ 2109»-ը գլխիվայր հայտնվել Է գետում. կան վիրավորներ

Երեւանում, այսօր՝ նոյեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 02:00-ի սահմաններում Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 21-ամյա Պետրոս Չիչյովը իր վարած ВАЗ 2109 մակնիշի 35 ՍM 288 համարանիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում՝ Դավիթաշենի կամրջից դեպի «Ֆլորենս» ռեստորանային համալիր տանող ճանապարհին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ գլխիվայր հայտնվել Հրազդան գետի եղեգների մեջ:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդն ու նրա ուղեւոր, Երեւան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 28-ամյա Գարեգին Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: